Սահմանադրություն գրելիս պետք է հաշվի առնել ոչ թե անձին, այլ ինստիտուտները. վարչապետի պաշտոնակատար
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Սահմանադրություն գրելիս պետք է հաշվի առնել ոչ թե անձին, այլ ինստիտուտները. վարչապետի պաշտոնակատար

Սահմանադրություն գրելիս պետք է հաշվի առնել ոչ թե անձին, այլ ինստիտուտները. վարչապետի պաշտոնակատար

Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն՝ խորհրդարանում հատուկ նիստի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանը հասնելու վերաբերյալ հարցին ի պատասխան:

«Այդ առաջարկը եղել է հենց 2018-ին, որ Սահմանադրությունը փոխենք, բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնել մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված փոփոխություններ: Բայց մեր Սահմանադրությունը շատ լուրջ խնդիրներ ի հայտ բերեց, դա ակնհայտ է: Պատկերացրեք՝ երկրում պետական հեղաշրջման իրավիճակ է, և այդ իրավիճակը արմատախիլ անելը տևում է 15 օր:

Մենք պետք է Սահմանադրություն գրելիս անձի նկատի չունենանք, այլ ինստիտուտների: Մեր այսօրվա պրոբլեմներն ինչի՞ հետ են կապված, որ 30 տարի հետո պարզվեց, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, և դա մեր մեծագույն պրոբլեմն է: Դա է պատասխանը՝ ինչու այսպես եղավ, որովհետև երկրում մեկ կայացած ինստիտուտ կար, մենք եկանք, դա քանդուքարափ արեցինք, դա կոռուպցիան էր»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտանակատարի խոսքով՝ հիմա պատժի հնարավորություն է տրվում ժողովրդին, որ սկսած իրենցից՝ ում ինչ պատասխանատվության ուզում է՝ ենթարկի:

«Արձանագրում եմ, որ մենք իշխանության ենք եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, այսօր մենք ապացուցում ենք, որ սկզբունքներից չենք շեղվում, ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է մնա անսասան և անձեռնմխելի»,- նշեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ