Ռուսաստանի ԱԴԾ-ն հաստատել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    69%
    13 կմ/ժ
  • Լոռի 20°C
    79%
    8 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Արարատ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    57%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    67%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    52%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    50%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Ռուսաստանի ԱԴԾ-ն հաստատել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցումը

Ռուսաստանի ԱԴԾ-ն հաստատել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցումը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսիոն խմբի դեմ ընթացող մարտերի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը:

«Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում Ռուսաստանի ԱԴԾ-ն և ՌԴ պաշտպանության նախարարության օժանդակ ուժերը միջոցառումներ են անցկացնում պետական սահմանը խախտած ուկրաինացի ազգայնականների ոչնչացման ուղղությամբ»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին է, միջոցներ են ձեռնարկվում նրանց ոչնչացնելու համար»: Նա նաև հերքել է Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունը: 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտները պատանդ են վերցրել, ապա ազատել Լյուբեչանե գյուղի բուժակին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել միջադեպին։

«Ուկրաինացի դիվերսանտների հարձակման ժամանակ պատանդ է վերցվել Լյուբեչանե գյուղի բուժակը, նա այժմ ազատ է արձակվել։ Բուժաշխատողը անձնական մեքենայով դուրս էր եկել Նովի Ռոպսկ գյուղից, նա մեքենայում մենակ էր», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն իրենց տներում են, պատուհանները փակ են, ոչ ոք չի կարող հեռանալ, կրակոցների ձայներ են լսվում։

ТАСС-ը նաև հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր այցը Պյատիգորսկ՝ կապված Բրյանսկում տիրող իրավիճակի հետ: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Պուտինն ուսուցիչների հետ պլանավորված իր հանդիպումը կանցկացնի տեսակապի միջոցով:

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը ԱԴԾ-ից, ՊՆ-ից և Ռոսգվարդիայից ստանում է զեկույցներ Բրյանսկի մարզում տիրող իրավիճակի և ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Պուտինը նաև կապի մեջ է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հետ:

ТАСС-ը նաև հաղորդում է, որ ուկրաինացի դիվերսանտների գործողությունների ժամանակ վիրավորում ստացած տասը տարեկան տղան գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Լյուբեչան գյուղի խանութներից մեկում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազն էլ հայտնել էր երկու գյուղի վրա հարձակման մասին: Նրա խոսքով՝ ուկրաինացի դիվերսանտները կրակել են մեքենաներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Թեմայի այլ նորություններ