Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովը ապրիլի 22-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը։

  • «Հիշատակելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Քվեբեկի Ազգային ժողովը վկայակոչում է, որ այն հանգեցրել է 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան:
  • Այն ցավով արձանագրում է, որ Ցեղասպանության քաղաքական ճանաչումն ամբողջ աշխարհում դեռևս քննարկման առարկա է՝ Թուրքիայի կողմից դրա ժխտման պատճառով,
  • Հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովուրդը կրկին արյունալի իրադարձությունների և խոշտանգումների զոհ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
  • Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման հարցում
  • Կոչ է անում Քվեբեկի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագնաթնաժողովին ընդառաջ համախմբել ՖՄԿ-ի (OIF) անդամ երկրներին՝ Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու համար.
  • Եզրափակելով՝ Ազգային ժողովը իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և ճանաչում է նրանց խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հավատքը»,- ասված է հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ