ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ:

«Այս անգամ մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը: Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող Իրանի քաղաքացիներ Ն.Ծ.-ի և Շ.Շ.-ի  կողմից շահագործվող բեռնատարները: Արդյունքում  բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված   պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

Նշված դեպքով ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը»,- ասված է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ