Պաշտպանության նախարարին են զեկուցվել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքները. տեսանյութ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    78%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    56%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Պաշտպանության նախարարին են զեկուցվել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքները. տեսանյութ

Պաշտպանության նախարարին են զեկուցվել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական և ամրաշինական աշխատանքները. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ:

Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:

Ավելի ուշ պաշտպանության նախարարն այցելել է զորամասի ենթակա ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին:

Զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:

Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:

Թեմայի այլ նորություններ