Ոստիկանությունը բերման ենթարկեց Նալբանդյան փողոցի փակման ակցիայի 6 մասնակցի
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նալբանդյան փողոցի փակման ակցիայի 6 մասնակցի

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նալբանդյան փողոցի փակման ակցիայի 6 մասնակցի

Երևանի Սախարովի հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել`  փակելով Նալբանդյան փողոց բարձրացող հատվածը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը նշեց, որ սա խաղաղ բողոքի ակցիա է, և իրենք անհամաձայնություն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերին:

Սակայն ոստիկանության աշխատակիցները քիչ անց բերման ենթարկեցին Արա Զոհրաբյանին և ակցիայի մի քանի մասնակցի:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ 6 անձ է բերման ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Թեմայի այլ նորություններ