Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (29.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (29.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (29.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

ԵՄ-ն հայտարարել է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը։ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը:

Cover

Հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետը, ինչպես և կառավարության մյուս անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը։ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նաև այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է ներկայացնում։ Նույն հոդվածով նախատեսվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: 2018թ․ հրաժարականից բացի՝ ընդունվել է կառավարության որոշում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումն անհնար է, այդ պատճառով իրեն փոխարինել է Կարեն Կարապետյանը։ [Ռուստամ Բադասյան]

Cover

Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ Հայաստանում հասանելի են պատվաստանյութերը, ստեղծված են բոլոր ինֆրաստրուկտուրաները, որքաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն։ Արդեն մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու, և փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորինաներում սպասարկման կարգի մեջ, որ հեշտացնենք դիմելու ձևերը։ [Անահիտ Ավանեսյան]

Cover

Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում: Երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք:

Cover

Այժմ վարորդական իրավունքի վկայական ստացողները տեսական քննությունները նախկին 15 րոպեի փոխարեն կհանձնեն 30 րոպեում, սակայն 10 հարցի փոխարեն կլինի 20-ը: «C»-ից բարձր կարգ ունեցող տրանսպորտային միջոց վարելու համար ապագա վարորդները քննությունը պետք է հանձնեն քննական հրապարակում, որպեսզի ոստիկանները համոզվեն՝ վարորդն ընդհանրապես տիրապետո՞ւմ է մեքենա վարելու հմտություններին, ապա թույլ տան, որպեսզի իրական պայմաններում ևս ստուգվի։ [ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյան]

Cover

Հաջորդ շաբաթվանից արդեն նոր ռեժիմ կգործի․ այն քաղաքացիները, որոնք պատվաստված են, կարիք չեն ունենա այլևս երկրից դուրս գալիս թեստ հանձնել: Սա ևս ցույց է տալիս, որ պատվաստումները կարևոր քայլ են՝ խուսափելու սահմանափակումներից և վերադառնալու բնականոն կյանք։ [Անահիտ Ավանեսյան]

Cover

Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ [Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան]

Cover

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանին ազատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Նարեկ Մկրտչյանը։

Cover

Ալիևը շարունակում է ցինիկաբար հայտարարել, որ ադրբեջանական կողմը ԼՂ-ում բնակվող հայերին համարում է իր երկրի քաղաքացի: Այս խոսքերի կեղծիքն ակնհայտ է․ ոչ մի պետություն խաղաղ բնակիչներին չի ոչնչացնի, ռմբակոծի և հրթիռակոծի, եթե նրանց սեփական քաղաքացիներ համարի: Այսպես կոչված, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթը այդ արարողության ժամանակ, ևս մեկ անգամ հստակ ցուցադրում են, որ վերոնշյալ քայլն ուղղված է պատերազմում զոհվածների, անհայտ կորածների և գերիների հիշատակի հանրային նվաստացմանը: [Արմեն Գրիգորյան]

Cover

Բնագիծն ամբողջովին կարգավորված չէ: Ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ինչպես դիրքավորված էինք, այդպես էլ հիմա ենք դիրքավորված: Երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, հարցը դարձնել քննարկման առարկա, այդ ժամանակ էլ կմոտենանք դելիմիտացիային և ավելի հստակ կլինի մեր սահմանը։ [ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյան]

Cover

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, խոսելով սահմանների ապահովման մասին, նշեց, որ պատերազմից հետո սահմանային փոփոխություններ են եղել․ «Սյունիքում ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանել: Մինչև այս նախագիծը ներկայացնելը, մտածե՞լ եք այնտեղի բնակիչների անվտանգությունը ինչպես է ապահովվելու: Պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»:

Cover

Համապատասխան գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ադրբեջանը դեռ 2020 թվականի հունիսին պլանավորել է ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի դեմ և ռազմական գործողությունների վարձկան ահաբեկիչներին ներգրավելու նպատակով համապատասխան համաձայնություն է ձեռք բերել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Cover

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ [Մանե Գևորգյան]

Cover

Ցանկանում եմ հատկապես նշել այն դերը, որ Ռուսաստանն ու նախագահ Վլադիմիր Պուտինը խաղացել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման գործում: Ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում. դա այժմ ակնհայտ է մեզ համար։ Սակայն կուզեի նշել, որ Ադրբեջանը մինչև այժմ, դժբախտաբար, չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամենակարևոր դրույթը: Դա վերաբերում է ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձին։ [Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ] 

Cover

Լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կկիրառվի ժամային սահմանում։ Գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Cover

Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում։ [ՀՀ ԱԳՆ]

Cover

Ապրիլի 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից, խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք՝ իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին՝ անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են: [ՊՆ]

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ