Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (22.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (22.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (22.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանն ասացին՝ գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց՝ գնում ենք Երևան։ Այս մասին հայտնում է Քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին հրավիրել են ոստիկանության բաժին, բայց «վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա»։ Նշենք, որ փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում է այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Cover

Այսօր՝ ժամը 07:58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած։ [ԱԻՆ]

Cover

Ստեփանակերտի բնակելի տան վրա ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի հետկեսօրեին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ոստիկանությունն ահազանգ չի ստացել Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ: [ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան]

Cover

Պարզվել է՝ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում է տեղի ունեցել պայթյունը, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։ [ԱԻՆ]

Cover

Ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ն` առողջացած, 3969-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում: Երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 881 նոր դեպք: Ունենք 887 առողջացած և 25 մահվան դեպք:

Cover

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի բնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին։ [ԱՀ ՊԲ]

Cover

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ [ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան]

Այսօր Կառավարության շենքի մոտից ութ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նշենք, որ առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք: 

Cover

Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։ Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ [ԱՀ ԱԳՆ]

Cover

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը Քննչական կոմիտե է հրավիրվել խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրգործի շրջանակում։ Այս մասին հայտնել են իրավապահ կառույցից՝ առանց հստակեցնելու, թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանը։

Cover

Սյունիքում տեղի են ունեցել առերևույթ խուլիգանության դեպքեր, և ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ: Մեղրիի համայնքապետի մասով առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականցվում են միջոցառումներ: Նա այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից։ [Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան]

Cover

Եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը՝ առանց տարբերակելու կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին: [ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի հայտարարությունը]

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՌԴ դեսպանին (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր  Հայաստանից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող կարևորագույն այլ հարցեր:

Cover

Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը: [ՀՀ ՊՆ]

Cover

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ [Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան]

Cover

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշել են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում անցկացված խորհրդակցությունները եղել են լայն, պահպանվել են դրանց ադեկվատ ժամկետները: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը խորհուրդ չի տալիս նման փոփոխություններ իրականացնել այն դեպքում, երբ ընտրությունները պետք է կայանան մոտ ժամկետներում, սակայն նշում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընտրությունների անցկացման վրա էական ազդեցություն չեն ունենա: 

Cover

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը, որոնք ԱԺ կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Նա դիմել է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

Cover

ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անփոփոխ է ու այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ Վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը: [ՄԻՊ]

Այսօր 18։30 - Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ ժամը 18։30-ից մեկնարկել էր ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18։53-ի դրությամբ հանրահավաքին ներկա է գտնվել մոտ 800 մարդ։

Cover

Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում զերծ մնալ ռազմական հռետորաբանությունից և ղարաբաղյան հակամարտությունում ռևանշի ձգտումից, քանի որ դա կարող է դարձյալ տարածաշրջանը կանգնեցնել պատերազմի եզրին։ Ռազմագերիների խնդրի լուծման առումով հանդես ենք գալիս «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ձևաչափի օգտին։ Նման քայլն իսկապես կստեղծեր բարենպաստ մթնոլորտ մի շարք շատ կարևոր հարցերի շուրջ առաջընթացի հասնելու համար։ Հույս ենք հայտնում, որ կողմերը կձգտեն այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը։ [Մարիա Զախարովա]

Այսօր 20։45 - ՀՀ գլխավոր դատախազության մոտ իրավիճակը լարվել է. այնտեղ ակցիա անցկացնող անձանց եւ ոստիկանների միջեւ հրմշտոց է սկսվել: Դատախազությունից առաջարկել են ընդունել ակցիայի մասնակիցներից 5-ին, բայց նրանք չեն համաձայնել, փորձեցել են մուտք գործել դատախազության շենք և սկսել են ձվեր ու առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Ակցիայի մասնակիցները և ոստիկանները փորձել էին առաջին օգնություն ցուցաբերել ոստիկանին, այնուհետև վերջինիս ոստիկանական մեքենայով տեղափոխել էին դատախազության շենքի տարածքից:

Cover

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանքի տակ: Դատարանն այսօր կրկին քննարկել է Սարգսյանի խափանման միջոցը փոխելու և 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը: Նարեկ Սարգսյանը 5 ամսից ավելի ազատության մեջ գտնվելուց հետո Վճռաբեկ դատարանի՝ օրեր առաջ կայացրած որոշմամբ կալանավորվել էր:

Այսօր 21:15 - Քիչ առաջ դատախազության դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ վատացած ոստիկանն այս պահին բուժզննություն է անցնում: Վիճակը նորմալ է: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Նշված վայրից 14 անձ է բերման ենթարկվել:

Այսօր 21:44 - ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրգործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ