Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (04.05.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (04.05.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (04.05.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում`ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է։ [Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտ]

Cover

Մայիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ն` առողջացած, 4165-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում: Երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք: Ունենք 635 առողջացած և 16 մահվան դեպք:

Cover

ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը կքննարկվի խորհրդարանի փակ նիստում: Այս մասին որոշումն ընդունվեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ձևավորված փաթեթը պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ, այդ պատճառով է անհրաժեշտ այն քննարկել փակ նիստում: 

Cover

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021թ․ մայիսի 4-ին Երևանի Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում: [ՀՀ ոստիկանություն]

Cover

Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում: [ՔԿ]

Cover

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։ [ՀՀ ԱԳՆ]

Cover

Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները: [ՀՀ ԱԱԾ]

Cover

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը: [Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյան]

Cover

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 4-ին կայացած դատական նիստն ավարտվել է։ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված սիրիացի վարձկան երկու ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ [ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան]

Cover

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը: [ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակ] 

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ