Նժդեհի արձանը չի ապամոնտաժվում․ հերքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    35 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    87%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    50%
    18 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Նժդեհի արձանը չի ապամոնտաժվում․ հերքում

Նժդեհի արձանը չի ապամոնտաժվում․ հերքում

Քիչ առաջ համացանցում կրկին տեղեկություն տարածվեց, թե Արցախի Մարտունի քաղաքում ռուս խաղաղապահները ցանկանում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը։

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը հերքեց լուրը՝ նշելով, որ տեղեկություն իրականության հետ որևէ կապ չունի. Նժդեհի արձանն իր տեղում է:

Հիշեցնենք, որ նախկինում ևս անդրադարձ է եղել ադդ թեմային։ Սոցցանցերում և մամուլում տարածվում էին կեղծ լուրեր, համաձայն որոնց Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը արդեն ապամոնտաժվել է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու հարցով Ադրբեջանցիները դիմել էին ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ՝ քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը, արձագանքելով տեղեկությանը, հայտնել էր, որ արձանը տեղում է. այն ապամոնտաժելու մասին քննարկումներ չեն եղել ու չկան։

«Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է մինչ պատերազմը՝ սեպտեմբերի 26-ին։ Արձանի հետ դեռ աշխատանքներ կային տանելու, քանդակագործը պետք է գար տեղում մնացած աշխատանքներն ավարտին հասցներ, բայց պատերազմի պատճառով աշխատանքները հետաձգվեցին։ Հնարավոր է անհրաժեշտ լինի կիսանդրին տեղափոխել արվեստանոց՝ կիսատ մնացած աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Սակայն ապամոնտաժելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»- հայտնել էր քաղաքապետը։

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադամյանը ևս արձագանքել էր լուրին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։

Թեմայի այլ նորություններ