Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    62%
    17 կմ/ժ
  • Լոռի 20°C
    78%
    8 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    69%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    55%
    10 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    55%
    9 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    68%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    53%
    4 կմ/ժ
  • Արցախ 24°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40088
  • Դոլար = 387.973

Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան

Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու և Երևան

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան:

Այցը սպասվում է հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Բոնոյի՝ տարածաշրջանային 3 երկրներ այցերը կլինեն կանոնավոր:

«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին աջակցելու և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր մշտական հավատարմությունը հայտնելու համար: Ինչպես արդեն նշեցի, իր այցի ընթացքում նա կայցելի բոլոր երեք երկրները՝ Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այդ հերթականությամբ»,-ասել է Փրայսը:

Նա հավելել է,որ հույս ունեն՝ այս այցը տարածաշրջան Բոնոյին հնարավորություն կտա շարունակել երկխոսությունը, որը եղել է ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

«Մենք ոգևորված ենք խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցության համար Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով: Պարոն Բոնոն էլ հուսով է, որ այդ առաջընթացը շարունակվում է: Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն» - ասել է ամերիկացի դիվանագետը։

Թեմայի այլ նորություններ