Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 27°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին

Միջանցքի մասին խոսակցություն չկա և չի կարող լինել. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ «Մեղրիի միջանցքի» հարցի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը վստահեցնում է, որ «Մեղրիի միջանցքի» մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը խոսում է «Մեղրիի միջանցքի» մասին:

«Նրանք կարող են շատ բան խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա և չի էլ կարող լինել»,-ասաց Մելքոնյանը:

Նա նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբն ուսումնասիրում է լոգիստիկայի, ճանապարհների հնարավոր տարբերակները: «Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքների հետ կապված հարցեր»,-ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցք» ձևակերպում գոյություն չունի: Այդ հայտարարության 9-րդ կետը սահմանում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պետք է ապաշրջափակվեն: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները»,-նշված է այդ հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ