Մեսրոպ Առաքելյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    35 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    33 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մեսրոպ Առաքելյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

Մեսրոպ Առաքելյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

«Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։
 
Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։
 
Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։
 
Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։
 
Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,- գրել է Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում:
 

 

Թեմայի այլ նորություններ