Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    33 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ

Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը: Հովսեփյանը կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտպանը բողոքարկել է Հովսեփյանի ձերբակալման որոշումը, բողոքը կքննվի այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխքաղաքապետի  փաստաբան Դավիթ Կարապետյանը։ Նա հայտնեց, որ Հովսեփյանին կասկածանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Կարապետյանը  նշեց, որ Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք ձերբակալված են:

Թեմայի այլ նորություններ