Մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հարատևման. ԱՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ հարատևման. ԱՀ նախագահ

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հայ ժողովրդի փառավոր հաղթանակների օրն է։ Մենք հիշում և գլուխ ենք խոնարհում մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջև, այն հերոսների, որոնք կերտեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հաղթանակները՝ նոր էջ բացելով հայոց բազմադարյա պատմության մեջ։ Պատմություն, որը լի է եղել վայրիվերումներով, դաժան փորձություններով ու կորուստներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։

Այսօր մեր ժողովուրդը կրկին ապրում է ծանր ժամանակներ, ապրում է՝ ամեն պահի կռիվ տալով իր զավակների ու Հայրենիքի կորստի ցավի հետ։ Այդ ցավն է, որ ուժ է տալիս մեզ ապրելու և արարելու, շարունակելու մեր պայքարն ավելի ամուր ու հաստատակամ կերպով և կառուցելու մեր հերոս պապերի ու հայրերի, մեր անմահ որդիների հիշատակին արժանի Հայրենիք, բոլորիս երազած Հայրենիքը։

Այո՛, ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի:

Հավե՜րժ փառք մեր հերոսներին։

Փա՛ռք հայ ժողովրդին»։

Թեմայի այլ նորություններ