Մեղադրանք է առաջադրվել հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    50%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մեղադրանք է առաջադրվել հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն. ՔԿ

Մեղադրանք է առաջադրվել հյուրանոցի սեփականատիրոջն ու աշխատակցուհուն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ  Էջմիածնում գործող հյուրանոցներից մեկի սեփականատերը, գույքային օգուտ ստանալու նպատակով, հանցավոր համաձայնության գալով իր հաստատության աշխատակցուհու հետ, 2017-2020 թթ. ընթացքում հաստատության սենյակները որպես կացարան տրամադրել է մարմնավաճառներին՝ նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հյուրանոցի սեփականատիրոջը և աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:  

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ