Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են. Ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են. Ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Մայիսի 1-ից ջրամատակարարումը ժամային գրաֆիկով չի դառնա․ լրատվամիջոցները սխալվում են. Ջրամատակարարման ժամանակացույցում ոչինչ չի փոխվել. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական ժամանակացույցը՝ 2021 թ. մայիսի 1-  2021թ. սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:

Ընկերությունը հայտնում է, որ 2021թ. մայիսի 1-ից-2021թ. հոկտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ժամանակացույցը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված նոր ժամանակացույցը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։ Դրանում արտացոլված է ջրամատակարարման ՆՎԱԶԱԳՈՒՅՆ տևողությունը, քանի որ իրականում բաժանորդների մի մասն ապահովվում է հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ջրամատակարարման ժամանակացույցի հրապարակումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է։  Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել ժամանակացույցն առաջիկա ամիսների համար: Այն հրապարակվում է լրատվամիջոցներում, ընկերության www.veolia.am պաշտոնական կայքում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում այսօր բաժանորդների մեծ մասի ջրամատակարարումը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների ժամանակացույցի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում:

Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2021 թ. մայիսի 1-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Հրապարակված ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» /Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար/, veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման ժամանակացույցը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Մասնավոր տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Թեմայի այլ նորություններ