Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվեց. armtimes.com
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվեց. armtimes.com

Մարտի 1-ի գործով անցնող Միքայել Հարությունյանի մեղադրանքը փոխվեց. armtimes.com

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվեց:

Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուոշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան ասեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը  վերաորակելու եւ նոր մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու նպատակեով կատարել անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ:

Հարությունյանն  այժմ գտնվում է հետախուզման մեջ:

Թեմայի այլ նորություններ