Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    78%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    68%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    68%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    56%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական բանակցությունները

Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական բանակցությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կընդունի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։

Լու Բոնոն այսօր կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծմանը։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: 

Որպես Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու՝ Բոնոն աշխատում է տարածաշրջանային առաջնորդների հետ՝ զբաղվելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի հարցերով։ Լու Բոնոն ունի երկկողմ և բազմակողմ ձևաչափով աշխատանքի մեծ փորձառություն։

Նա  նախկինում եղել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ՄԱԿ-ի կառույցների գծով ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատարը Վիեննայում և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Վատիկանում։

Բոնոն նաև ղեկավարել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակը Ազգային անվտանգության խորհրդում, եղել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսության ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականը։ Նա ցամաքային ուժերի պահեստազորի պաշտոնաթող անդամ է, դասավանդել է Վեսթ Փոյթնում ու Ցամաքային ուժերի պատերազմի քոլեջում։

Թեմայի այլ նորություններ