ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է Արցախ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    62%
    16 կմ/ժ
  • Լոռի 18°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Արարատ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    57%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    67%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    52%
    3 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է Արցախ

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկանցում են Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 1 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ։

Թեմայի այլ նորություններ