Խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել դատախազության մոտ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    50%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել դատախազության մոտ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել դատախազության մոտ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Երեկ երեկոյան գլխավոր դատախազության դիմացից ոստիկանություն բերման ենթարկված բողոքի ակցիայի 14 մասնակիցները ազատ են արձակվել։ Միջադեպի հետ կապված հարուցվել է քրեական գործ՝ 258-րդ հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն), և գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այս մասին ՀԺ-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանությունից: Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում այն ոստիկանը, ում ինքնազգացողությունը հրմշտոցի հետևանքով վատացել էր, ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանն արդեն լավ է: 

Հիշեցնենք, որ երեկ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալության լուրն իմանալուց հետո Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ 18:30 ակցիա են իրականացնելու: Ակցիայի մասնակիցները քայլերթով եկան դատախազության շենք՝ հանդիպում պահանջելով գլխավոր դատախազի հետ: Դատախազության առաջարկը՝ հանդիպելու դատախազի տեղակալի հետ մերժելուց հետո ակցիայի մասնակիցները փորձեցին մուտք գործել դատախազության շենք՝ ձվեր և այլ իրեր շպրտելով ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո տեղի ունեցան բախումներ, բերման ենթարկվեց 14 անձ: 

Թեմայի այլ նորություններ