Խոշոր ներդրումային ծրագիր. Ապարանում նախատեսվում է լեռնային համալիր կառուցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    50%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Խոշոր ներդրումային ծրագիր. Ապարանում նախատեսվում է լեռնային համալիր կառուցել

Խոշոր ներդրումային ծրագիր. Ապարանում նախատեսվում է լեռնային համալիր կառուցել

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նախատեսվում է մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, իսկ ավելի կոնկրետ՝ լեռնային համալիր կառուցել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ նախագիծը:

Ըստ նախարարության՝ ծրագիրը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը եւ համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Որպես հիմնավորում նշված է, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանը, իսկ հետո՝ Ադրբեջանը։

ՀՀ-ում ներկայումս կա գործող երկու հանգստյան գոտի (Ջերմուկ եւ Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց:

Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են Իրանից ժամանող այցելուները: Այս առումով Հայաստանը գտնվում է շահեկան դիրքում, քանի որ ռուս զբոսաշրջիկները կարող են ժամանել ՀՀ ներքին անձնագրերով:

Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12.000 դրամ (շուրջ 25 ԱՄՆ դոլար), իսկ Վրաստանում 40 լարի (շուրջ 15 ԱՄՆ դոլար): Հետեւաբար այլընտրանքային լեռնային համալիրի ստեղծումը հնարավորություն է ստեղծում ձեւավորել մրցակցային գնային միջավայր։

Այս նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի ՀՀ Արագածոտնի մարզում հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

Նախարարությունը նշել է, որ ծրագրի իրականացումը բացառիկ է նրանով, որ նմանօրինակ ենթակառուցվածքային ներդրումներ մասնավոր հատվածի կողմից Հայաստանում երբեւէ չեն իրականացվել, եւ նման համագործակցության հաջողված օրինակը կարող է հզոր խթան հանդիսանալ պետություն-մասնավոր համագործակցության հետագա զարգացման համար:

Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրը իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ, միջինը՝ 180 հազար դրամ աշխատավարձով։ 

Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին եւ ամենակարեւոր գրավականը։

Միաժամանակ ընկերությունը նոր ներդրողներ ներգրավելու միջոցով նախատեսում է ապահովել եւս 15 միլիարդ դրամի ներդրումներ հյուրանոցային հատվածում։

Թեմայի այլ նորություններ