Խորհուրդը որոշել է պահպանել պետության կառավարման մոդելը. նախարարը՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    68%
    9 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    78%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    68%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    68%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    56%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Խորհուրդը որոշել է պահպանել պետության կառավարման մոդելը. նախարարը՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքի մասին

Խորհուրդը որոշել է պահպանել պետության կառավարման մոդելը. նախարարը՝ սահմանադրական բարեփոխումների աշխատանքի մասին

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում է կայացրել այս պահին պահպանել պետության կառավարման մոդելը, իսկ վարչապետի, գործադիր իշխանության և այլ մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցման հարցը նախատեսում է քննարկել մարտի վերջին: Այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթանում է նորմալ տեմպով: Իրականացվում  են նաև հանրային քննարկումներ:

«Արդեն հայեցակարգային որոշ դրույթներ ուրվագծվել են, դա «նախագահ»-ի գլխին վերաբերելի դրույթներ են: Պետության կառավարման ձևի պահպանման ու լավարկման որոշում է կայացվել խորհրդի կողմից: Այս փուլում  ձևավորում ենք նոր հանձնաժողով: Նախկին հանձնաժողովը համապատասխան ժամկետում իրականացրեց իր լիազորությունները: Մյուս շաբաթ արդեն նոր թեկնածուների ընտրությունն է լինելու»,-ասաց Մինասյանը:

Նախարարը հայտնեց, որ այն հատվածը, որը խորհուրդն արդեն քվեարկել է, պատրաստվում են կարճ ներկայացնել:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է վարչապետի որոշմամբ 2022 թվականի հունվարի 27-ին:

Թեմայի այլ նորություններ