ԱՄՆ կատարծ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միության ներկայացուցիչների հետ`նախագահ Վերապատվելի Պերճ Ջամբազյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Հանձնակատարի գրասենյակը:
Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցությունը: Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունն ակտիվ աջակցության մեծ պատրաստակամություն է հայտնել գրասենյակի աշխատանքի տարբեր ծրագրերի համատեքստում: Հատկապես կարևորվել է սփյուռքում հուսահատական տրամադրությունների փարատումը և հանուն հայրենիքի նոր ջանքերով, նոր ուժով համատեղ աշխատանքը: