Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվող Արշակ Զաքարյանի, Վահագն Չախալյանի, Արագած Ախոյանի, Իսրայել Հակոբկոխյանի և Տիգրան Չոբանյանի  գործն ուղարկվել է դատարան:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին, վերջինս այն վարույթ է ընդունել նոյեբերի 30-ին։

Ըստ մեղադրանքի՝ նրանք փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին։ 

Ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր իրականացվել: Այդ ժամանակ Կառավարության շենքի մոտ ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախումներ էին տեղի ունեցել. մի խումբ անձինք փորձել էին մուտք գործել Կառավարության շենք։ Երկու տասնյակից ավել անձ բերման էր ենթարկվել։ Իսկ Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը եւ Արագած Ախոյանը ձերբակալվել էին։

Թեմայի այլ նորություններ