ՀՅԴ երեք անդամ որպես վկաներ հրավիրվել են Երևանի քննչական վարչություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ՀՅԴ երեք անդամ որպես վկաներ հրավիրվել են Երևանի քննչական վարչություն

ՀՅԴ երեք անդամ որպես վկաներ հրավիրվել են Երևանի քննչական վարչություն

Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ Գեղամ Մանուկյանը, Գերասիմ Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը հրավիրվել են Երևան քաղաքի քննչական վարչություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Գեղամ Մանուկյանը, Գերասիմ Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը որպես վկաներ կանչվել են Երևանի քննչական վարչություն»,- նշեց Թադևոսյանը:

Ապրիլի 29-ին Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ իրենց քննչական վարչություն են կանչել 15:30-ին: Գրառմանը կից նա նաև հրապարակել է իրեն ուղարկված ծանուցագիրը:

Ծանուցագրում նշված է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174.1, 174.3-րդ, 174.4-րդ, 174.5-րդ և 174.6-րդ հոդվածներով սահմանված կարգի՝ 2021 թվականի ապրիլի 22-ին, ժամը 20-ի սահմաններում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ խափանող անձին դիմադրություն ցույց տալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով Մանուկյանը կանչվել է անմիջականորեն առաջացած կասկածանքի շուրջ որպես վկա հարցաքննության:

Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած  դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագրերը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել:

Այսինքն նշվածներից առանձին անձինք  քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ:   

Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ ավելի շուտ հակառակ տրամաբանությամբ:

Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել»,- գրել է Աբրահամյանը:

Թեմայի այլ նորություններ