ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է Թումո կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    57%
    9 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    62%
    16 կմ/ժ
  • Լոռի 20°C
    79%
    8 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    70%
    7 կմ/ժ
  • Արարատ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    67%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    52%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    50%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է Թումո կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բեռլինում այցելել է Թումո կենտրոն

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Բեռլինում գտնվող Թումո կենտրոն։ Վարչապետի տիկինը, մասնաճյուղի տնօրեն Պավել Մորդելի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել աշխատանքին։

Տնօրենը Մորդելը Աննա Հակոբյանին է ներկայացրել կենտրոնի մասնագիտական ուղղությունները, որոնք հասնում են մեկ տասնյակի՝  ծրագրավորում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, ռոբոտաշինություն, խաղերի, ֆիլմերի ստեղծում և այլն։

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող Թումոն բացվել է 2020 թվականի նոյեմբերին, պաշտոնական բացումը, սակայն, 2021-ին է տեղի ունեցել։ Թումո Բեռլինի համար կառուցվել է 4 հարկ ունեցող նոր շենք։ Սա Թումոյի 5-րդ միջազգային կոնտրոնն է, որտեղ անվճար սովորում է շուրջ 1200 սան։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր և տնօրեն Մորդելի ուղեկցությամբ շրջել է բոլոր հարկերում ու լսարաններում, հետևել դասապրոցեսին, զրուցել սաների հետ։

Թումոն կենտրոններ ունի Հայաստանում, Արցախում և աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում՝ 2 կենտրոն, Լիբանանում, Գերմանիայում, Ալբանիայում, Ուկրաինայում։

Թեմայի այլ նորություններ