ՀՀ ՊՆ-ում նշել են Պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 27°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ՀՀ ՊՆ-ում նշել են Պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը

ՀՀ ՊՆ-ում նշել են Պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«Պաշտպանության կոմիտեն՝ 1991 թվականի մայիսի 4-ին ձևավորված ռազմական ղեկավարման մարմինը, դարձավ ազգային բանակի կազմավորման կարևոր հիմնասյուներից մեկը: Հայ ժողովրդի համար բախտորոշ և ծանրագույն ժամանակահատվածում Պաշտպանության կոմիտեն ստանձնեց մի շարք կարևոր գործառույթներ՝ կամավորականների հավաքագրում, ինքնաբուխ ձևավորվող պաշտպանական ջոկատների գործողությունների համակարգում, զենք-զինամթերքի արտադրության կազմակերպում, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովում և այլն: Պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թվականի փետրվարի 16-ը»,- ասվում է հաղորդագրության:

ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ բարձր գնահատելով կոմիտեի անդամների ներդրած ավանդը բանակաշինության գործում, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, կառույցի կազմավորման 30-ամյակի առթիվ, Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ:  

Թեմայի այլ նորություններ