Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն. Ավանեսյան

Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն. Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021-ին իրականացվելիք ծրագրեր:

Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից:

Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն: Հաշվի առնելով ոլորտում կատարված փոփոխությունները` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունից օգտվել ցանկացող քաղաքացիները շատ են, ու պետությունն ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:

Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծրագրից կարող են օգտվել նաև զոհված զինծառայողների ընտանիքները:

Անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրանց վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը:

Հետպատերազմյան շրջանում հանրության մոտ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ առաջացած անտարբերությունը ուշացած, ցավոք, նաև մահվան դեպքերի առիթ է դառնում:

Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը կարևորել է COVID-19-ի դեմ պատվաստումների դերը, քանի որ այդպիսով միայն հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան ու նվազեցնել մահվան ցուցանիշները, գոնե համավարակի առումով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ռազմավարական մի շարք ուղղություններում, որտեղ առանձնակի կկարևորվեն հոգեկան առողջության և ծերերի առողջության պահպանմանն ուղղված հարցերը:

Թեմայի այլ նորություններ