Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը:

«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:

Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարևորել է այս ձևաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:

Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և այս հարցում կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:

Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին և հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին:

Բաբկեն Թունյանը, կարևորելով տնտեսական համագործակցության խթանումը,  կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը:

Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:

Թեմայի այլ նորություններ