Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայաստանն ու Լիտվան համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

անրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, նոր տեխնոլոգիաները, գործարար հատվածը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ խրախուսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը և հնարավորինս պատրաստ է աջակցել դրանց:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիության գործընկերության շրջանակներում ձևավորված համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին:

Թեմայի այլ նորություններ