Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարն իր երախտիքը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարն իր երախտիքը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավարն իր երախտիքը հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհակալություն հայտնեց Լատվիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

Այս մասին Բեղլոյանը նշեց Ազգային ժողովի մայիսի 7-ի նիստի ընթացքում:

«Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել իմ գործընկեր՝ Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարիա Գոլուբևային, որը նույնպես մեծ աջակցություն է ցուցաբերել այս բանաձևի ընունման գործում: Խոնարհվում ենք և շնորհակալություն ենք հայտնում Լատվիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին և պատգամավորներին, որոնք քվեարկել են հայ ժողովրդի համար կարևորագույն այս հարցի՝ Լատվիայում հանգուցալուծում ստանալու օգտին»,- ասաց Բեղլոյանը:

Պատգամավորը նշեց, որ այս գործընթացը տեղի է ունեցել 2018թ. սկսած և արդյունք է շատ քաղաքական գործիչների, հայ ժողովրդի բարեկամների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև Լատվիայում ՀՀ դեսպանության քրտնաջան և հետևողական աշխատանքի:

Մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Թեմայի այլ նորություններ