Հայ և ռուս ժողովուրդներին կապում է հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը. ՌԴ դեսպանի ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Հայ և ռուս ժողովուրդներին կապում է հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը. ՌԴ դեսպանի ներկայացուցիչ

Հայ և ռուս ժողովուրդներին կապում է հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը. ՌԴ դեսպանի ներկայացուցիչ

րժեքային հարցերը հանդիսանում են այն շերտը, որն ամուր կապում է հայ և ռուս  ժողովուրդներին՝ հաստատելով նրանց հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը: Այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանության  ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը՝ «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներ և մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» կոնֆերանսի ընթացքում:

 Խոսելով գլոբալիզացիայի մարտահրավերներից, Սինեգուբովը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են սերտորեն համագործակցել՝ ավանդական արժեքներին, ինքնությանն ու  ինքնիշխանությանը սպառնացող աշխարհաքաղաքական վտանգների հարցերում:

«Այս տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի  համագործակցության համար լայն դաշտ կա»,-ասաց ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

 Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունները ներկայում փորձությունների են ենթարկվում: «Ինքնիշխանության թեմայի տեսանկյունից, առանձին քննարկման առարկա է համացանցը: Կիբերտարածքում տեղի ունեցող գործընթացները նոր մարտահրավերներ ու ռիսկեր են ստեղծում պետությունների ինքնիշխանության համար, իսկ մյուս կողմից՝ գրագետ մոտեցման դեպքում, լայն հնարավորություններ են ընձեռվում: Տեղեկատվության, տեխնոլոգիաների, տրանսպորտային միջոցների ոլորտներում ձեռքբերումները էականորեն գլոբալիզացրել են ժամանակակից աշխարհը: Այդ պատճառով առաջացող խնդիրները, վաղ թե ուշ, դառնում են ընդհանուր կամ նվազագույնը միջազգային լայն արտացոլում են ստանում»,-ասաց  Սինեգուբովը

Թեմայի այլ նորություններ