ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ՝ ահաբեկչությանը հակազդելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները մտահոգված են համացանցի միջոցով բռնության և ահաբեկչության հրահրման գաղափարների տարածման կապակցությամբ և կոչ են անում ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հետ:

Այդ մասին նշված է ՀԱՊԿ ԱԳ նախարարների՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակում դեկտեմբերի 4-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Մտահոգություն ենք հայտնում, այդ թվում՝ համացանցի միջոցով ատելության խոսքի և գաղափարների տարածման կապակցությամբ, որոնք հրահրում են բռնություն և սնուցում են ահաբեկչությունը»,- ասված է հայտարարության մեջ: Տեքստում ընդգծվել է տեղեկատվական գրագիտության զարգացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես երիտասարդության շրջանում՝ ատելության քարոզչությունն ու ահաբեկչական գաղափարների տարածումը կանխելու համար:

Բացի այդ, նախարարները «լուրջ մտահոգություն են հայտնել ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործման աճի կապակցությամբ, ներառյալ՝ ահաբեկչական հարձակումների ուղիղ հեռարձակումները»: Նրանք ընդգծել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միասնականության անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ սպառնալիքին դիմակայելու հարցում ռազմավարությունների անհրաժեշտությունը:

Նախարարների խոսքով՝ անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի առաջադիմական մեթոդները, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ անդամ երկրների միջև՝ անվտանգության ամրապնդման նպատակով:

Թեմայի այլ նորություններ