Գորիսի և Ստեփանավանի գյուղքոլեջներում կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը երկու մասնագիտությունների գծով
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Գորիսի և Ստեփանավանի գյուղքոլեջներում կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը երկու մասնագիտությունների գծով

Գորիսի և Ստեփանավանի գյուղքոլեջներում կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը երկու մասնագիտությունների գծով

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտությունների գծով` «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը: Հանդիպմանը նաև մասնակցել են Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարները, ծրագրի գործընկեր Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների տնօրենները, դասախոսներն ու ուսանողները, հյուրընկալող ընկերությունների տնօրենները:

Միջոցառման բանախոսները կարևորել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից իրականացվող և ՄԿՈՒ ոլորտի զարգացմանն ուղղված աջակցման ծրագրերը, որոնք կրթական համակարգի բարելավման գործում կայուն հիմքեր են ստեղծում: Ելույթների ընթացքում շեշտադրվել է պետության, ուսումնական հաստատության և մասնավոր հատվածի հավասար մասնակցության ու պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը՝ ԱՀՈՒ կրթական մոդելի մոտեցումներն արդյունավետ իրագործելու նպատակով: Ըստ բանախոսների՝ Հայաստանի կրթական ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի մոտեցումների կիրարկումը թույլ կտա վերացնել ՄԿՈՒ ուսուցման ավանդական ձևերի և մեթոդների հիմնական բացերը՝ ուժեղացնելով ուսումնական գործընթացի գործնական կողմնորոշումը և միաժամանակ պահպանելով տեսական բաղադրիչի մակարդակը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքները, ԱՀՈՒ մոդելի փորձարկման ընթացքում ծագած խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերացման հնարավոր լուծումները:

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրականացմանը ծանոթանալու նպատակով միջոցառման մասնակիցներն այցելել են ծրագրի գործընկեր ընկերություններ՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ և «Ասատուր Հարությունյան» ԱՁ:

Թեմայի այլ նորություններ