Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերի հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում. Մելքոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերի հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում. Մելքոնյան

Գերիների հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ պետերի հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում. Մելքոնյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին լուծում տալու համար Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը պարբերաբար հանդիպում են, անմիջական հանդիպումից բացի, կա նաև կապ, որով հաղորդակցվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակվո՞ւմ են  բանակցությունները գերիների վերադարձի հետ կապված:

«Հանդիպումները պարբերաբար արվում են՝ բնականաբար գերիների հարցին լուծում տալու համար»,-ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ հանդիպում եղել է երևի 1 ամիս առաջ, սակայն, ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, դա չի նշանակում, որ կապը չկա: «Անմիջական հանդիպումներից բացի, նաև հեռախոսային կապ գոյություն ունի: Կա կապ, որով իրենք կարող են հաղորդակցվել»,-ասաց նա:

ՀՀ ԱԱԾ-ն հունվարի 9-ին հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում էր ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ: Հունվարի 10-ին ևս ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում ՀՀ ազգային անվտանգության  ծառայության տնօրենն ու Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենը հանդիպել էին: Երկու հաղորդագրություններն էլ հայտնել էին, որ նրանք քննարկել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Թեմայի այլ նորություններ