Երկու կողմից պետք է լինի սահմանային շերտ. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Սյունիքի իրավիճակի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    19 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    19 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Երկու կողմից պետք է լինի սահմանային շերտ. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Սյունիքի իրավիճակի մասին

Երկու կողմից պետք է լինի սահմանային շերտ. ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Սյունիքի իրավիճակի մասին

Սյունիքի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ստեղծվի սահմանային շերտ, որտեղ կբացառվի շփումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Սահմանային շերտում պետք է մշտական բնակություն չլինի: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ սահմանային գծին մոտ են բնակվում: Այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծում ստանա»,-ասաց Մելքոնյանը:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ»:

Հարցին՝ այսինքն՝ պետք է չեզոք գոտի ստեղծվի՞՝ նա պատասխանեց. «Սահմանային շերտի չեզոք գոտի՝ երկու կողմից, որտեղ շփումը կբացառվի՝ առավել ևս բնակիչների և հակառակ կողմի»: 

Հարցին, թե չեզոք գոտին ի՞նչ տարածքի հաշվին է լինելու, նա ասաց, որ այդ կիլոմետրանոց շերտն ամեն պետություն իր պետության տարածքի հաշվին է անում: «Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք ՝ մեր տարածքում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ բնականաբար չի կարելի ասել, թե ռազմաքաղաքական իրավիճակը Սյունիքում հանգիստ է և ռիսկեր ու մարտահրավերներ չի պարունակում: Այս առումով նա բնական համարեց, որ Սյունիքի բնակիչների մոտ անհանգստություն կարող է լինել:
«Ոչ միայն Սյունիքի հատվածով, այլև ամբողջ բնագծով դիրքավորված են՝ և մեր կողմից պաշտպանական զորքերը, և նրանց կողմից պաշտպանական զորքեր: Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ: Այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ. դիրքավորված ոնց կայինք, այնպես էլ կանք: Երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել,  այդ հարցը քննարկման առարկա դարձնել,  կմոտենանք դելիմիտացիայի, դեմարկացիայի, այդ ժամանակ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»,-ասաց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է սահմանի հետ կապված հարցերը, տարբեր տարիների քարտեզները, որոնց հետ համադրում են շահերը, գերատեսչությունների մոտեցումները: Դա գործում է ԱԳՆ-ի հովանու ներքո:  

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախի տարածքների մի հատված անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Սյունիքում բնագծերի հստակեցման հարց է առաջացել:

Թեմայի այլ նորություններ