Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվելու դեպքում Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    22 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    92%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 20°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվելու դեպքում Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի

Երկնիշ տնտեսական աճ չարձանագրվելու դեպքում Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի

Եթե մինչև տարեվերջ Հայաստանում երկնիշ տնտեսական աճ չարձանագրվի՝ Վահան Քերոբյանը հրաժարական կներկայացնի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այդ մասին նախարարի պաշտոնակատարը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է անելու, եթե մինչև տարեվերջ խոստացած երկնիշ տնտեսական աճը չապահովվի, ինչին Քերոբյանը պատասխանեց.  «Հրաժարական եմ տալու»:

Վահան Քերոբյանն Էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020թ. նոյեմբերի 26-ին: Նա 2021թ. երկնիշ տնտեսական աճ արձանագրելու հնարավորության մասին խոսել է նշանակումից անմիջապես հետո: Հայաստանում 2020թ. նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5 տոկոսով: 

Թեմայի այլ նորություններ