Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են դիմել ատեստավորման համար. գործադիրը հաստատեց կարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    78%
    12 կմ/ժ
  • Լոռի 17°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    66%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 23°C
    56%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են դիմել ատեստավորման համար. գործադիրը հաստատեց կարգը

Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են դիմել ատեստավորման համար. գործադիրը հաստատեց կարգը

Հայաստանում արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները՝ երաժշտական, արվեստի դպրոցի ուսուցիչները, մարզադպրոցների մարզիչները կկարողանան մարտի 15-ից դիմել կամավոր ատեստավորում անցնելու և հավելավճար ստանալու համար: Ուղեցույցերը հասանելի կլինեն մարտի 15-ից:

Կառավարությունը մարտի 2-ին հավանություն տվեց  կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին որոշմանը:

ԱԺ-ն արդեն իսկ ընդունել է Կրթության մասին օրենքում փոփոխությունները, որով արտադպրոցական հաստատությունների ուսուցիչները կկարողանան կամավոր ատեստավորում անցնել ու լրավճար ստանալ: Այս որոշմամբ կառավարությունը հաստատեց  ատեստավորման կարգը:

«Այս կարգի հաստատումից հետո արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներն ունենալու են հնարավորություն՝ կամավոր ատեստավորվելու և լրավճարներ ստանալու: Առաջին փուլով կկարողանան դիմել երաժշտական և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության՝ սոլֆեջիոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, նաև մարզադպրոցների ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզաձևերի մարզիչները»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Համապատասխան արդյունքի դեպքում լրավճարներ կտրվեն: 70-79 տոկոս արդյունքի դեպքում կգործի առանց հարկերի, մաքուր 60 հազար դրամ լարվճար, 80-89 տոկոս արդյունքի դեպքում մաքուր լրավճարը կկազմի 80 հազար դրամ, իսկ 90-100 տոկոս արդյունքի դեպքում մաքուր լրավճարի չափը կկազմի 100 հազար դրամ:

Ատեստավորման կկարողանան մասնակցել նաև այն մարդիկ, որոնք այս պահին չեն աշխատում որևէ արտադպրոցական հաստատությունում, սակայն բավարարում են մանկավարժական աշխատողի համար սահմանված պահանջներին:

«Դիմումների ընդունումը նախատեսում ենք սկսել մարտի 15-ից: Դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային եղանակով: Ատեստավորումը կկազմակերպվի նախնական ժամանակցույցի համաձայն ապրիլի 29-ին և 30-ին: Պլանավորում ենք, որ մարտի 15-ին արդեն հասանելի կլինեն ուղեցույցերը, որոնցից պարզ կդառնա թեստերի կառուցվածքը, այն տրամաբանությունը, որով իրականացվելու է ատեստավորումը»,-ասաց նախարարը՝  ոլորտի աշխատակիցներին հորդորելով ակտիվորեն մասնակցել գործընթացին:

Թեմայի այլ նորություններ