Ձեր հավաքական գործունեությունը միայն ձեզ է վնաս տալիս. Ալեն Սիմոնյանը՝ իր տան մոտ սև ժապավեն կախելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ձեր հավաքական գործունեությունը միայն ձեզ է վնաս տալիս. Ալեն Սիմոնյանը՝ իր տան մոտ սև ժապավեն կախելու մասին

Ձեր հավաքական գործունեությունը միայն ձեզ է վնաս տալիս. Ալեն Սիմոնյանը՝ իր տան մոտ սև ժապավեն կախելու մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ «հերթական անբարոյականության դրսևորում» որակելով իր տան մոտ պաստառ կախելու փաստը:

«Ու թող չհամարձակվեն ասել, որ ժամանակին ուրիշների նկատմամբ արվել է, և ես դրա հետ կապ եմ ունեցել կամ չեմ դատապարտել: Էդ սուտ հեքիաթները 4-րդ դասարանի երեխաների մոտ կպատմեք:
 
Իսկ ընդհանուր առմամբ ձեր հավաքական գործունեությունը, որտեղ դուք ձեր կարճ խելքով փորձում եք կրկնօրինակել հեղափոխության ընթացքում եղածը ձեր ձևով, միայն ձեզ է վնաս տալիս: Կարելի է ուղղակի նստել ու սպասել, թե ոնց եք դուք ձեզ վնասում: Շարունակեք ատելություն սփռել, սև ժապավեններ կախել, մարդկանց տան վրա գնալ, հայհոյել, գնդակահարության տեսարաններ բեմադրել և ճանապարհ փակել: Այդ ամենը շատ գրավիչ է մարդկանց համար, միանշանակ սատար կկանգնեն ու կմիանան ձեր պայքարին՝ հանուն այդ տեսակ Հայաստանի:
 
Չալարեմ՝ մի օր ձեր մասին գիրք եմ գրելու՝ «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը»:
 
Խաղաղություն բոլորին:
 
Հայաստանը ապագա ունի»,- գրել է Սիմոնյանը:
 
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանի տան մերձակայքում սև ժապավեն էր հայտնվել՝ վրան գրված՝ «Ալեն 41»:
 

Թեմայի այլ նորություններ