Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում. ՀՀ վարչապետի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    64%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    69%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    86%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    58%
    9 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    58%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    64%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    78%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    57%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    56%
    3 կմ/ժ
  • Արցախ 24°C
    54%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40483
  • Դոլար = 387.973

Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում. ՀՀ վարչապետի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում. ՀՀ վարչապետի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ: Դրանում ասված է.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Դիվանագետի օրվա առիթով:

1992թ․ այս օրը Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։

Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվեց Միացյալ ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնակայանի դիմաց։

Այսօր, երբ կանգնած ենք արտաքին անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ, դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը` առաջ մղելու մեր պետական շահերը, պաշտպանելու մեր պետության ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, նպաստելու Հայաստանի միջազգային հարկի բարձրացմանը, տնտեսական կապերի ամրապնդմանը։

Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Դիվանագետի օրվա առթիվ և մաղթում արդյունավետ ծառայություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»։

Թեմայի այլ նորություններ