Դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պրոթեզավորման նոր կենտրոն ունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    30%
    35 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պրոթեզավորման նոր կենտրոն ունի

Դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին. Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պրոթեզավորման նոր կենտրոն ունի

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» այսօր տեղի ունեցավ պրոթեզավորման նոր կենտրոնի բացման արարողությունը: Այն կհամալրվի ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում  վիրավորում ստացած այն զինվորները, ովքեր զրկվել են ոտքերից կամ ձեռքրից, այսուհետ կունենան որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներ:

Կենտրոնի բացմանը ներկա էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և այլոք:

Բժշկական համալսարանի ռեկտորը հանդես գալով բացման խոսքով՝  պրոթեզավորման նորաբաց կենտրոնն անվանեց  կենտրոնի ազգային արժանապատվության և հպարտության կենտրոն: Ըստ նրա, այս կենտրոնը ի ցույց է դնելու հայ զինվորի անկոտրուն կամքը:

«Ցավոք, այս տարի բժշկական համալսարանը չի կարող գրանցել հաջողությունների այն շարքը, որը ունեցել է 100 տարի շարունակ: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում համալսարանի 33 ուսանողներ իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին: Այս կենտրոնը բժշկական համալսարանի և գործընկերների համատեղ աշխատանքի արդյուքն է: Այս կենտրոնն այն առացնք է, որի շուրջ հասարակությունը կարող է ունենալ համաձայնություն, տեսանելի արժանապատվություն, աշխարհի համար ի ցույց դնելով անկոտրուն հայ զինվորի կամքը և հայ հասարակության միասնականությունը: Վերականգնողական կենտրոնը ունենալով պրոթեզավոման ամբողջական հնարավորություն վերաձևավորվեց որպես հայոց զինվորի տուն, և ողջունելով բոլորիդ կցանկանամ այս ամբիոնից ասել՝ կեցցե՛ հայ զինվորը կեցցե՛ հայ բժիշկը, կեցցե՛ անկոտրուն հայոց կամքը և հայոց պետականությունը»,- ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում շեշտեց՝ պրոթեզավորման նոր կենտրոնը պատերազմին մասնակցած զինվորների անձնազոհության դիմաց նվազագույն երախտագիտությունն է: «Շնորհակալ եմ ձեր դիմելաձևի համար՝ սիրելի դիմելաձևի,  ես ուզում եմ, որ բոլորս այսուհետ միմյանց  դիմենք սիրելի բառով, և այդ բառը արտահայտում է  այն ներնքաշխարհը, որ մենք ունենք մեր երկրի, ժողովրդի, հայրենիքի, մեր զինվորների և մեր ամեն ինչի նկատմամբ: Սիրելի զինվորներ, դուք հայրենասիրության նվիրումի անձնազոհության փայլուն օրինակներ եք, մենք հավերժ պարրտական ենք ձեզ, դուք միշտ և ամենուր արժանի եք լավագույնին: Շնորհակալ եմ Երևանի պետական բժշկական համալսարանին, Աջակցություն վիրավոր զինվորին, Հայասատ համահայկական հիմնադրամին, Նիդեռլանդերի հայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են պրոթեզովորման կենտրոնի բացմանը: Թող այստեղ գտնվող զինվորներից բացի ոչ մեկին պրոթեզավորելու կարիք այլևս կարիք չլինի»,- ասաց նախարարը, իր խոսքում հատուկ առանձնացնելով և անձնական շնորհակալություն հայտնելով՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին և բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց՝ այս առիթը ևս մի խորհուրդ ունի ի հեճուկս բոլոր այն տառապանքին,  ցավին և  կորուստին, որ  հայ ազգը  ունակ է շարժվելու առաջ և վերականգնվելու: «Թող այս խաղաղ պահը մեզ հիշեցնի, որ մենք պարտք ունենք՝ յուրաքանչուրս  մեր ոլորտում: Ես վստահ եմ, որ ամեն մի զինվոր, որ այստեղով անցնի, պետք է զգա այն սերը և ջերմությունը, որը որ մեր սրտերում է: Կենտրոնը ստեղծվել է մեր վախերը ամոքելու հիմքի վրա և նաև լինելու է տարածաշրջանում մեզ հպարտություն պարգևող կենտրոններից մեկը»,- հավելեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ