Բիզնես կենտրո՞ն, թե՞ հյուրանոցային համալիր. ինչ է կառուցվում Երևանյան լճի հարևանությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Բիզնես կենտրո՞ն, թե՞ հյուրանոցային համալիր. ինչ է կառուցվում Երևանյան լճի հարևանությամբ

Բիզնես կենտրո՞ն, թե՞ հյուրանոցային համալիր. ինչ է կառուցվում Երևանյան լճի հարևանությամբ

Երևանյան լճի հարակից տարածքում նոր շենք է կառուցվում: Ըստ կիսակառույցի մոտ տեղադրված շինարարության մասին վկայող ցուցանակի, որի առկայությունը պարտադիր է օրենքով, այն կառուցվում է որպես հյուրանոցային համալիր: Չնայած դրան հարակից տարածքի աշխատակիցները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ այն կառուցվում է, որպես բիզնես կենտրոն և մեքենաների ցուցադրման սրահ: Նրանց խոսքով՝  նորակառույցի սեփականատերը հարեւանությամբ գտնվող «CPS» բենզալցակայանի սեփականատերն է: Շենքը կառուցվում է գրեթե երկու տարի: Քաղաքապետարանից "Հայկական Ժամանակի" հետ զրույցում նույնպես հաստատեցին, որ շենքը կառուցվում է որպես հյուրանոցային համալիր: Տարածքի սեփականատերը շենքը կառուցելու համապատասխան թույլտվությունը քաղաքապետարանից ստացել է դեռ 2019 թվականին:



«Շինթույլտվությունը տրվել է որպես հյուրանոցային համալիր 2019 թվականի հունիսի վեցին, բայց սեփականատերը, ընթացակարգով, եթե ցանկանա, օրինակ՝ առաջին հարկում կամ նկուղային հարկում կարող է հասարակական նշանակության ինչ-որ բան կառուցել, այդտեղ արդեն քաղաքապետարանը միջամտելու լծակներ չունի: Այսինքն՝ շինությունը կառուցելու թույլտվությունը օրինական հիմքերով տրվել է քաղաքացուն»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը:

Իսկ հնարավո՞ր է ապագայում լճի հարևանությամբ նոր կառուցվող այլ շինություններ ևս տեսնենք: ՀԺ հարցին ի պատասխան Գևորգյանն ասաց՝  քաղաքաշինության գործող օրենսդրությամբ լճի տարածքում որևէ բան կառուցելը արգելված չէ: Ըստ նրա՝ նաև այս շինությունը այդքան էլ ափին մոտ չէ, որքան Խորհրդային Միության ժամանակներում լճի հարևանությամբ կառուցված ռեստորանային համալիրները:



«Նոր շինությունները կլինեն թե չէ, հետագայում պարզ կլինի, հիմա չենք կարող ասել: Բայց որևէ բան չկա, որ արգելի լճի մոտ կամ հարակից տարածքում որևէ շինության կառուցումը: Կառուցելու համար թույլտվություն սատանալու ընթացակարգ կա՝ դիմում են գրում, դա ուսոմնասիրվում է և որոշվում՝ մերժել թե ընդունել»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ