Բարեգործական ծառատունկ Կողբում` ի աջակցություն Թումո կենտրոնի կառուցմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    28%
    33 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Բարեգործական ծառատունկ Կողբում` ի աջակցություն Թումո կենտրոնի կառուցմանը

Բարեգործական ծառատունկ Կողբում` ի աջակցություն Թումո կենտրոնի կառուցմանը

Մայիսի 1-ին Կողբ համայնքում տեղի է ունեցել բարեգործական ծառատունկ՝ նվիրված «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին, որից ստացված հասույթն ուղղվելու է Կողբ սահմանամերձ համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Ծառատունկին մասնակցել են մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական ղեկավարներ, համայնքապետեր և քաղաքացիներ:

Կողբում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում ավելի քան 5 հա տարածքում տնկվել է շուրջ 7000 ծառ։ Մարզպետ Հայկ Ղալումյանը և միջոցառման մասնակիցներն այցելել են նաև Թումո կենտրոնի շինհրապարակ և Կողբի գեղարվեստի դպրոց:

Թումո կենտրոնի կառուցումը Կողբում իրականացվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Կենտրոնից անվճար կօգտվի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Նոյեմբերյան, Բերդավան և այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող 1000-ից ավելի պատանի: Նախկին դրամահավաքների շնորհիվ արդեն ավարտվել են շենքի բետոնային աշխատանքները: 

Թեմայի այլ նորություններ