Բաբկեն Թունյանը Հունաստանի պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    71%
    16 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    60%
    12 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Բաբկեն Թունյանը Հունաստանի պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր

Բաբկեն Թունյանը Հունաստանի պատվիրակության հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ դրանք թեև ամուր են, այնուամենայնիվ զարգացնելու ներուժ կա: Անդրադարձ  է կատարվել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին:

Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի հետ միասին մեծածավալ աշխատանք է կատարել և այժմ էլ շարունակում է աշխատանքներ կատարել ներդրումային դաշտի բարելավման, հարկային համակարգի կատարելագործման և գործարար միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ:  Առաջիկա տարիներին տնտեսության մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսանկյունից նա կարևորել է Եվրամիությունից ստացվելիք 2,5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ