Արագածոտնի մարզպետը «Մարտական ծառայություն» մեդալը հանձնել է Արցախյան պատերազմում զոհված Գոռ Կարապետյանի ընտանիքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    3 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Արագածոտնի մարզպետը «Մարտական ծառայություն» մեդալը հանձնել է Արցախյան պատերազմում զոհված Գոռ Կարապետյանի ընտանիքին

Արագածոտնի մարզպետը «Մարտական ծառայություն» մեդալը հանձնել է Արցախյան պատերազմում զոհված Գոռ Կարապետյանի ընտանիքին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Ագարակ համայնքի բնակիչ Գոռ Կարենի Կարապետյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
 
Պետական պարգևը ծնողներին հանձնելու համար Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել են հերոսի ընտանիքին:
 
Ագարակ համայնքի մշակույթի տանն այսօր կայացել է Արցախյան պատերազում զոհված Գոռ Կարապետյանի և զինակից ընկերների հիշատակին նվիրված միջոցառում: Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել Գոռ Կարապետյանի սխրանքը հավերժացնող հուշակոթող-խաչքարի բացման արարողությունը:
 
«Անմահության ճանապարհին» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանը, այլ պետական այրեր, զինծառայողի ծնողները, հարազատները, զինվորականներ և համայնքի բնակիչները: Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է.

«Ամեն օր, մեր ամեն գործողությամբ մենք պետք է վառ պահենք մեր բոլոր հերոսների հիշատակը: Այսօր հավաքվել ենք Ագարակ համայնքում խնկարկելու, մեծարելու հերոս Գոռ Կարապետյանի հիշատակը: Վստահ եմ, որ այստեղ ներկա յուրաքանչյուր ոք պատերազմից հետո, այս դաժան հարվածից հետո ինքն իր համար շատ բան է վերաիմաստավորել, և մենք՝ ողջ մնացածներս, մեր կյանքը պետք է այնպես ապրենք, որ երես ունենանք մեր հերոսների շիրիմներին այցելելու, նրանց անունը տալու:
 
Հայրենասիրության մեջ ավելի շատ լռություն կա, քան խոսքեր, հայրենասիությունն առաջին հերթին գործ է: Մենք մեր զոհված տղաների կիսատ թողած գործերն ու նպատակներն անկատար չենք թողնելու: Մեկը երեխային չհասցրեց ուսման տալ, մյուսը տունը կիսատ թողեց, երրորդը բազում կարևոր գործեր կիսատ թողնելով՝ գնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Մեր հավատքով, մեր մտքի ուժով, մեր բազկի զորությամբ վառ ենք պահելու մեր հերոսների հիշատակը՝ համախմբվելով գաղափարի ու ճիշտ արժեքների շուրջ շենացնելու ենք մեր երկիրը:
 
Հայ մարդը կարող է ծնկել միայն իր հերոսի շիրիմի, հերոսածին մոր առաջ: Ուրիշ ոչ ոքի առաջ մենք խոնարհվել չենք կարող: Ես ուզում եմ ձեզ հպարտ ու վստահ տեսնել: Ես խոնարհվում եմ Կարապետյանների ընտանիքի, մեր հերոս Գոռի և մյուս բոլոր հերոսների հիշատակի առաջ: Հավերժ փառք Գոռին, փառք մեր հերոսներին, փառք Հայոց բանակին»:
 
Միջոցառման ընթացքում Ագարակի դպրոցի սաները ներկայացրել են զինվորական բեմականացում, հանդես եկել ազգային-հայրենասիրական կատարումներով:
 

Թեմայի այլ նորություններ