Արա Այվազյանի հանդիպել է Իրաքի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    30%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Արա Այվազյանի հանդիպել է Իրաքի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ (տեսանյութ)

Արա Այվազյանի հանդիպել է Իրաքի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ (տեսանյութ)

Մայիսի 3-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են եղել նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը:

Արա Այվազյանը համոզմունք է հայտնլ,, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու դարավոր բարեկամության ավանդույթներով միահյուսված հայ-իրաքյան հարաբերություններում: 

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում: Այս համատեքստում բարձր է գնահատվել իրաքահայ համայնքի դերը՝ որպես  միջպետական բարեկամության զարգացման ամուր օղակ:

Մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: 

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրաքի խորհրդարանականները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն հայտնեց Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ: 

Թեմայի այլ նորություններ