Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (28.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    30 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    76%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (28.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (28.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում: Երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք:

Cover

Հայկական մեդիայում Վրաստանի տարածքում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին քննարկումները նորություն չեն․ դրանք ակտիվանում են վերջին մի քանի տարիներին՝ որոշակի ընդմիջումներով։ «Ռազմաբազա կառուցելու» հարցը Վրաստանի և Թուրքիայի իշխանությունները քննարկել են դեռ 2004-ին։ Քննարկումները հիմնականում վերաբերում էին ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքի ավիաբազային և Ջավախքում նախկին ռուսական ռազմաբազայի վայրում կառուցվելիք բազային։ 

Cover

Մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել և ունենալով առավելություն բանակցային գործընթացում՝ ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ։ Պատերազմի հետևանքները ինձ համար պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին։ Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք՝ իշխանության և ընդդիմության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի Քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը]

Cover

Երեկ Լոռու մարզում զրուցել եմ «Առանց հանք Լոռի» բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ։ Այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք «բարիկադների» նույն կողմում ենք: Եթե ընկերությունները երկրաբանական հետազոտությունների թույլտվություն ստանան և այդ տարածքներում թանկարժեք մետաղի ցանկալի պաշարներ գտնեն, չի նշանակում, որ նրանք նաև հանքարդյունաբերության թույլտվություն կունենան, եթե հանրությունը դեմ լինի դրան։ [ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյան]

Cover

Քրեական օրենսգրքում վարչական իրավախախտումների, ընտրական օրինախախտումների, հանցանքների վերաբերյալ այս փաթեթը՝ ավելի ընդլայնված տեսքով, առկա է ԸՕ-ի մեծ բարեփոխման մեջ, ուղղակի ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ԸՕ-ի մեծ փաթեթը հնարավոր է՝ չկարողանա ուժի մեջ մտնել, բոլոր փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, ուղղակի առանձնացվեցին նախագծերի տեսքով և այսօր հրատապության կարգով քննարկում ենք։ [Վահագն Հովհակիմյան]

Cover

Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Cover

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Հիշեցնենք՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը: 

Cover

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։ Նշենք, որ Հեքիմյանը ձերբակալվել էր Քրօրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Cover

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել է դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին հայտնեց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը: Տեղեկությունը հաստատեց նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Cover

Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա:Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում։ [Առողջապահության նախարարություն]

Cover

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունեմ։ Դեռ որոշում չունեմ, որովհետև ինքս ինձ հասկանալու խնդիր ունեմ` ուզո՞ւմ եմ մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ։ [ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյան] 

Cover

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի փնտրում վարչապետի այլընտրանքային թեկնածու, որը կփոխարինի Նիկոլ Փաշինյանին։ [ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան]

Cover

Մինչ օրս Ադրբեջանը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները և շարունակում անօրինական կերպով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Կան անվիճելի և հաստատված փաստեր՝ ինչպես են բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել և նույնիսկ սպանվել: Այս հանցագործությունները նկարահանվել և տարածվել են սոցիալական ցանցերում և լայնորեն հավանության են արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում: [Արարատ Միրզոյանը՝ «Խորհրդարանականների դերը միջազգային խաղաղության և վստահության ամրապնդման գործում» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը]

Cover

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով: Ավինյանը նշեց, որ պատվաստվել են հենց AstraZeneca-ով, քանի որ ամենաշատ սուտ լուրեր հենց այս պատվաստանյութի մասին են տարածվում: 

Cover

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված խոչընդոտներին, որոնք ստեղծում է Ադրբեջանը, զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցությանը:

Cover

Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր: 

CoverՀուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն: [Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի շնորհակալական նամակը՝ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձի]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բացի այդ՝ պետքարտուղարը կարևորել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ