ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    28%
    33 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    88%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    98%
    9 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 28°C
    52%
    11 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    3 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    28%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    30%
    35 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    73%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    73%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել

Ապրիլի 30-ին ամերիկացի դեմոկրատ սենատորները ներկայացրել են օրինագիծ, որը կհանգեցնի Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը, եթե վերջինս խախտի մարդու իրավունքները՝ ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկացնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը:

19 էջանոց օրինագիծը, որի համահեղինակն են Ռոն Ուայդենը և Ջեֆ Մերկլին, ուղղված կլինի «Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ճանաչվել քաղաքական բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների քաղաքական դրդապատճառներով ձերբակալման, սոցիալական ցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»:

Նախաձեռնության համաձայն ԱՄՆ պետքարտուղարը պետք է օգնություն ցուցաբերի Թուրքիայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալում քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սենատորներն Անկարային կոչ են արել «քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի զգալի բարելավման ուղղությամբ» և «դադարեցնել համացանցում խոսքի ազատության շարունակական ճնշումը, այդ թվում՝ այն օրենքների վերացման կամ փոփոխության միջոցով, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը կամ ջնջել դրանց բովանդակությունը»:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների, դատավորների և դատախազների «կամայական ձերբակալությունները» և հետապնդումները, ինչպես նաև կատարի միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները: Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, ըստ օրինագծի, պատժամիջոցներ կսահմանի «Մագնիտսկու անվան մարդու իրավունքների գլոբալ ակտին» համապատասխան։ Բացի դրանից՝ նախաձեռնության մեջ նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պետք է միջազգային առանցքային ֆինանսական ինստիտուտներին ցուցում ուղարկի մերժել այնպիսի վարկերի և դրամաշնորհների տրամադրումը Թուրքիային, որոնք «կսահմանվեն որպես թուրքական կառավարության կողմից մարդու իրավունքները խախտելու հնարավորություն»:

Թեմայի այլ նորություններ