Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին և նախագահ Դուարտե Պաչեկոյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    35 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    86%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    35 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին և նախագահ Դուարտե Պաչեկոյին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին և նախագահ Դուարտե Պաչեկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին Մադրիդում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Կողմերը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, տարբեր ոլորտներում կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միացել է «Այո երիտասարդությանը խորհրդարանում» Միջխորհրդարանական միության նախաձեռնությանը:

Զրույց է ծավալվել ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրականացվող բարեփոխումների, մշակվող օրենսդրության շուրջ: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել միության աշխատանքներին ՀՀ ԱԺ ներգրավվածության համար՝ մասնավորեցնելով, որ Հայաստանի պատգամավորները եղել են կառույցի մշտական հաձնաժողովների բյուրոների, կին պատգամավորների բյուրոյի, հատուկ կոմիտեների անդամներ:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաև հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Պաչեկոյին Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացմանը, կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում կանայք կազմում են պատգամավորների ընդհանուր թվի 34 տոկոսը: Միջխորհրդարանական միության նախագահը բարձր է գնահատել խորհրդարանաում կանանց ներկայացվածությունը, որը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Նա կարեւորել է նաեւ երիտասարդների ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական ներկայացվածությունը Հայաստանում առկա գործընթացներին:

Միջխորհրդարանական միության նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել Հայաստանում, ինչը հավանության է արժանացել Ալեն Սիմոնյանի կողմից:

Երկուստեք արձանագրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությունը Միջխորհրդարանական միության աշխատանքներին:

Թեմայի այլ նորություններ